Այն ժամանակ, երբ Վրաստանի ծրագրերը կարելի է բնութագրել որպես ձախողում, իսկ Ուկրաինան անցնում է Ռուսաստանի հովանավորության տակ, Ադրբեջանը, ըստ էության, համակերպվել է անխուսափելիի հետ: Այդ մասին գրում է Stratfor հետազոտական կենտրոնի փորձագետ Պիտեր Զեիխանը (Peter Zeihan) «Ընտրություններն Ուկրաինայում եւ Ռուսաստանի վերածնունդը» (Ukraine's Election and the Russian Resurgence):

Կենտրոնի, որ հաճախ անվանում է «ստվերային ԿՀՎ», փորձագետի կարծիքով, Ադրբեջանը միշտ փորձել է պահպանել Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ նուրբ լարը՝ գիտակցելով, որ Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու հաջողությունն առաջին հերթին կախված է Վրաստանի անդամակցումից:

Բաքուն կնախընտրեր առավել անկախ վիճակը, սակայն հասկանում է, որ գտնվում է չափազանց հեռու Ռուսաստանի արեւմտյան սահմանից, գրում է Զեիխանը:

Բաքուն բանակցություններ է վարում, որոնք կուղղեն իր բնական գազի մեծ մասը դեպի հյուսիս՝ Ռուսաստան, այլ ոչ դեպի Թուրքիա եւ Եվրոպա: Եւ Ադրբեջանին մնում է միայն առեւտուր անելը, ամփոփում է փորձագետը: