Նոյեմբերի 29-ին, ժամը 10.15-ի սահմաններում, «ՎԱԶ-21065» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 1968 թ. ծնված Անահիտ Գեւորգյանին, որը տեղում մահացել է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:




























