Նոյեմբերի 29-ին, ժամը 13.50-ի սահմաններում, Արագյուղ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Նիսսան Սանի» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդները եւ «Օպել Վեկտրա»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























