Այսօր` նոյեմբերի 30-ին, Հյուսիսային պողոտայում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը անցկացրել է «Անիվների վրա» խորագիրը կրող ֆլեշ-մոբը (ֆոտոռեպորտաժ):
Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված այս յուրատեսակ ակցիան կոչված է խթանելու բոլորի համար անարգել միջավայրի ստեղծումը: Մասնակիցների թվում էին ինչպես սայլակավոր հաշմանդամներ, սքեյթբորդիստներ, անվաչմուշկորդներ, այնպես էլ հեծանվորդներ ու մանկասայլակներով ծնողներ:
Ակցիան նվիրված էր դեկտեմբերի 3-ին նշվող հաշմանդամների միջազգային օրվան:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























