2012թ.  նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.4% գնաճ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 2.4%-ով,  ոչ պարենային ապրանքներինը`0.5%-ով,  իսկ ծառայությունների ոլորտում սակագների հավելաճը կազմել է 0.1%: 

Տասերկուամսյա կտրվածքով (նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ) գնաճը 3.6% է:

Պարենային ապրանքների 2.4 % գնաճը նոյեմբերին հիմնականում պայմանավորված է ձվի,  մրգի,  բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 2.8-21.7% գնաճով:

2012թ.  նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.5%  գնաճ,  ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների, գորգեղենի,  կենցաղային էլեկտրաապրանքների,  կոշկեղենի,  վառելիքի,  հագուստի եւ գործվածքի, տեքստիլեղենի, դեղամիջոցների գնաճով: