Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Հուշակերտ-Վանանդ ճանապարհի 10-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1959 թ. ծնված Գրիգոր Գրիգորյանը, հիվանդանոցում մահացել է, իսկ «ՎԱԶ-2106»-ի վարորդը եւ նրա 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























