Թերթը գրում է, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն անփոփոխ թողեց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանի խափանման միջոցը` հանրապետությունից չբացակայելու մասին, եւ մերժեց նախորդ դատական նիստին ներկայացված միջնորդությունը խափանման միջոցը փոխարինել գրավադրմամբ: Դատարանն իր մերժումը հիմնավորել է Հարությունյանին վերագրվող արարքի բնույթով եւ վտանգավորության աստիճանով` նշելով, թե բարձր է հավանականությունը, որ ընտրված խափանման միջոցը վերացնելու դեպքում Հարությունյանը կթաքնվի քրեական վարույթն իրականացնող մարմնից:

Մինչդեռ հանրապետությունից չբացակայելը բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում, քանի որ արդեն մեկ տարի Հարությունյանը չի կարողանում մեկնել ԱՄՆ` իր բուժող բժշկի մոտ եւ ընդամենը երկու շաբաթով ուզում է մեկնել արտերկիր` բժշկական հետազոտման:

Հիշեցնենք, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Նարեկ Հարությունյանը մի քանի անգամ բացակայել է երկրից եւ վերադարձել, ոչ մի դատական նիստ նրա բացակայության հետեւանքով չի հետաձգվել: