Անժելա Սարգսյանի գործով ազատազրկման դատապարտված Կարեն Արայանը մեղսագրվող արարքում մեղավոր չէ, հետեւաբար դատավճռով խախտվել է անմեղության կանխավարկածը: Այս մասին այսօր`դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց Կարեն Արայանի  փաստաբան Կիմա Սարյանը եւ ավելացրեց, որ ընդհանրպես համաձայն չեն դատվճռի հետ եւ, հետեւաբար, պայքարելու են մինչեւ վերջ:

Իսկ Կարեն Արեյանի մայրը` Մարինա Արայանը ասաց, որ առաջնահերթ պետք է քննվեր համակարգիչը: Նաեւ ավելացրեց, որ Կարենի համակարգիչը զննվել է եւ ոչ մի պոռնոնկար չի գտնվել: «Իսկ Անժելայի համակարգիչը չգիտեմ, թե ինչո՞ւ չի զննվել: Այնինչ ունենք կիբեռհանցագործության բաժին: Սա բառիս բուն իմաստով կապիկություն էր: Իսկ այսօր ինչ-որ մեկը հանգիստ քնած է, որովհետեւ նրա հետույքը ծածկվեց: Ես ասել եմ, որ սրա հետեւում չինովնիկ  է կանգնած»,- ասաց Կարեն Արայանի մայրըեւ ավելացրեց, որ այդ նկարներում գուցե այդ չինովնիկն է:

Նա նաեւ նշեց, որ եթե որոշ մարդկանց թվում է, որ հոգնելու է եւ իր մինուճար տղայի համար չի պայքարելու, սխալվում են: «Եվրոդատարանում էլ հո քավոր սանիկներ չկա՞ն: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ»,- ավելացրեց Կարեն Արայանի մայրը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am