Դեկտեմբերի 4-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 1 շենքի 2-րդ հարկից ծուխ է դուրս գալիս:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանի ննջասենյակում այրվել է վերմակ, իսկ հատակին՝ ձեռքի եւ դեմքի այրվածքներով հայտնաբերվել է  Լ.Մատինյանի դին (80 տարեկան):

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության եւ ոստիկանության աշխատակիցները: