Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ կատարուել են նոր նշանակումներ Մայր Աթոռի կառոյցներում:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Ֆրանսիայի Հայոց թեմի հոգեւոր սպասաւոր Տ. Կարապետ վարդապետ Յարութիւնեանը ծառայութեան է կոչուել Գուգարաց թեմում: Իսկ Մայր Աթոռի միաբան Տ. Եղիայ աբեղայ Խաչատրեանը, աւարտելով Փարիզի Կաթոլիկ համալսարանում իր ուսումնառութիւնը, նշանակուել է Գեւորգեան Հոգեւոր ճեմարանի ուսումնական գծով փոխտեսուչ:




























