Անժելա Սարգսյանի գործով  դատավճռում 34-35 էջը վկաների ցուցմուքներն են, սակայն դատավորը հիմք է ընդունել նախկին ցուցմունքները, որոնք կորզվել են բռնությամբ: Այս մասին այսօր`դեկտեմբերի 4-ին հրավիրված ասուլիսին ասաց Անժելա Սարգսյանի գործով` Կարեն Արայանի  մայրը` Մարինա Արայանը:

«Շատ, շատ վկաներ ասում են, որ քննիչը իրենց ստիպել է, ահաբեկել է, ասել է, որ կտանի վեցերորդ վարչություն եւ ոսկորներն աղալ կտա: Սակայն դատավորը ընդունել է նախկին ցուցմունքները: Դե թող քննիչն էլ դատավճիռը կայացներ»,- ասաց Կարեն Արայանի մայրը եւ ավելացրեց, որ ոչ մի բան չէր կարող ապացուցել Կարենի մեղքը բացի այն, որ սա տեխնիկայի դար է: Մարինա Արայանի խոսքով, Կարեն Արայանի դատավճիռը խայտառակություն է:

«Այդ, որ փորձաքննությունն է ապացուցել, որ այդ նկարներում Անժելայի ամուսին Ղազարն է: Ոչ մի փաստ գործում չկա, որով համոզվեն, որ դա Ղազարն է: Քննիչը կամ դատավորը այդպես անգիր գիտեն Ղազարի մարմինը հա, որ վստահ վեր են կենում ու հայատարարում, թե Կարենը ընտանեկան գաղտնիք է հրապարակել: Բոլորը համոզված են, որ Ղազարն է: Ինչի համար, որ սուրբ Ղազարը հաղորդումներից մեկի ժամանակ ասել է, որ ինքն է»,- ասաաց Կարենի մայրը եւ ավելացրեց, որ բավական է Կարենը իր վերնաշապիկն արձակի եւ բոլորին պարզ կլինի, թե ով է այդ նկարների վրա:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am