Ձմռան սեզոնին հատկապես ավելանում են բոտուլիզմով թունավորման դեպքերը: NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի տնօրեն  Կարինե Միրզոյանն ասաց, որ ընթացիկ տարվա առաջին եւ միակ դեպքը գրանցվել է օրեր առաջ՝ Վանաձոր քաղաքում: «Ուրբաթ օրն ենք թունավորում ունեցել, հարս ու կեսուր են թունավորվել, հարսի վիճակը հիմա բավարար է, իսկ սկեսրոջը դեպքից հետո տեղափոխել են Երեւան»,-ասաց նա: Կարինե Միրզոյանի փոխանցմամբ` պետք է որքան հնարավոր է խուսափել տնային պայմաններում պահածոյացված սննդատեսակներ օգտագործելուց:

Անդրադառնալով մարզում տիրող համաճարակային վիճակին, նշեց, որ  մարզում վիճակը հանգիստ է, արձանագրվել են ջրծաղիկի դեպքեր, սակայն  բարդացումներ չկան: