Երեւանի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի 57-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 4-ին, ժամը 10.54-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ այնտեղ հայտնաբերել անօգնական վիճակում գտնվող Ա. Սարգսյանին: Շտապօգնության աշխատակիցները վերջինիս տեղափոխել են «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:




























