Հայաստանի Ազգային Ժողովում այսօր՝ դեկտեմբերի 5-ին քվեարկության դրվեցին մի շարք օրինագծեր:

Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբեյալ օրենգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը (կողմ՝89, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 8); Օրինագիծը խստացնում է փողոցային առեւտրի մասով տուգանքները:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագիծը (կողմ՝ 96, դեմ՝ 6, ձեռնպահ՝6): Օրինագիծը նախատեսում է հարկման դաշտ մտցնել բյուջեից տնտեսվարող սուբյեկտներին հատկացվող սուբսիդիաներն ու դրամաշնորհները:

105 կողմ, 1 դեմ եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Գագիկ Մինասյանի հեղինակած որոշումը՝ ԱԺ նիստերի ժամանակացույց սահմանելու մասին:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրինագիծը, ըստ որի 27 տարեկան լրացած անձինք զինվորական ծառայություն անցած չլինելու դեպքում պարտավոր են որոշակի պետական տուրք վճարել: Կողմ քվեարկեց 106 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց Մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով հստակեցվում են մաքսազերծման ժամանակ մաքսային արժեքի որոշման հարցերը:  ձայների հարաբերակցությունը հետեւյալն է՝  կողմ 84, դեմ 4, ձեռնպահ 16: