Դեկտեմբերի 4-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի  ծառայողները  Գրիգոր Լուսավորչի փողոցում` երթուղային տրանսպորտի կանգառից, գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին եւ 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Լյովա Գ.-ի ձեռքում հայտնաբերվել է գումար, որը, ըստ նրա հայտարարության, գողացել է թիվ 41 երթուղային միկրոավտոբուս բարձրացող մի քաղաքացու գրպանից:

Տուժողի  ինքնությունը պարզվել է:

Կատարվում է հետաքննություն: