2012 թվականի 12-րդ ամսվա 12-րդ օրն է` 12.12.12:
Եթե շատերը այս թվերի հետ մեծ հույսեր, վաղեմի երազանքներ են կապում, ապա աստղաբան, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը «դաժանաբար» հիասթափեցնում է նրանց` շեշտելով, որ ոչ մի արտառոց բան թվերը չեն պարունակում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էլյա Հովհաննիսյանը մի քանի բացահայտումներ արեց «առաքյալների թվի» վերաբերյալ:
Ըստ նրա` թվերը իրենց մեջ ոչ մի բան չեն պարունակում, տարբեր մարդկանց համար դրանք տարբեր նշանակություն կարող են ունենալ: Նրա խոսքով` ամեն մարդ ունի իր կոդը եւ հենց դրանով էլ պայմանավորված է, թե այս կամ այն օրը ինչպիսին կլինի: Իսկ անձնական կոդը կարելի է իմանալ տարբեր կերպ, կա համապատասխան գրականություն, կարելի է դիմել նաեւ աստղաբանների, որոնք կհաշվեն ձեր անձնական կոդը եւ այդպես կիմանաք, թե որ օրը ձեզ ինչ է սպասվում: «Մի անգամ հաշվելը բավական է ամբողջ կյանքի համար, այդքան անորոշությունների մեջ ընկնելու փոխարեն մարդը պետք է իր զարգացման վրա աշխատի»,- ասաց նա::
Էլյա Հովհաննիսյանը կոչ է անում թվերի հետ ճակատագիր չկապել:«Տարբեր մարդու ճակատագրով տարբեր բան է սպասվում, բոլորին վերագրել նույն բանը, չի կարելի: Անհատական է,թե յուրաքանչյուր օրը ինչ նշանակություն կունենա»,- ասաց նա` շեշտելով. որ առանձին վերցրած թվերը ոչ մի կարեւորություն չունեն եւ 12.12.12-ն էլ սովորական օր է:
Ի դեպ, անդրադառնալով վերջին շրջանում շատ շրջանառվող եւ շատ սպասված «աշխարհի վերջին», Էլյա Հովհաննիսյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ ոչ դեկտեմբերի 12-ը, ոչ էլ դեկտեմբերի 21-ը իրենից ոչ մի վտանգ չեն ներկայացնում «Երբ վտանգը լինի, այօրվա ապրող մարդը այն ժամանակ չի լինի: Այնպես որ այսօր անհանգստանալու կարիք չունի ոչ ոք, սս միայն իմ անձնական կարծիքը չէ, մաթեմատիկորեն, աստղաբանորեն ստացվում է նման արդյունք: Ժողովուրդը հավատում է ամեն ստին, բայց գիտությունից տեղյակ չէ»,- ասաց նա:



























