Լոս Անջելեսում նախօրեին հայտնի են դարձել «Գրեմմի» մրցանակակիրների անունները։
Ստացած մրցանակների թվով Բեյոնսեն իսկական ռեկորդ է սահմանել. նա միանգամից վեց մրցանակի է արժանացել, այդ թվում «Single Ladies» երգի համար՝ «Տարվա երգ» անվանակարգում։
«Գրեմմի» չորս մրցանակ ստացած քանթրի-կատարող Թեյլոր Սվիվթն արժանացել է մրցույթի ամենահեղինակավոր՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգին։ Այս անվանակարգում մրցում էին Բեյոնսեն, Lady GaGa, The Black Eyed Peas-ը եւ ուրիշներ։
«Տարվա լավագույն երաժշտական կոլեկտիվ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Զաք Բրաունի խումբը»։
Դիրիժոր եւ դաշնակահար Վլադիմիր Աշկենազին եւ ռուս հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը լավագույն գործիքային կատարման համար եւս «Գրեմմի» են ստացել։




























