Հանրապետության Նախագահի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի:  Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից: Ազգային ժողովի խմբակցությունների` վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակած աուդիտորները աշխատում են հասարակական հիմունքներով: Նրանց գործունեությունն ավարտվում է ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո`  5-րդ օրը:

ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում` այն է մինչեւ 18.12.2012թ., ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում աուդիտորներ են նշանակվել ՀՀ  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան»,  «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» եւ «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությունների կողմից:  ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում սահմանված ժամկետում աուդիտոր չի նշանակվել ՀՀ Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից: