H-World աղանդի անդամ հարյուրավոր ֆիլիպինցիներ հարավային Մինդանաո կղզու Սուրիգաո քաղաքի մերձակայքում սպասում են աշխարհի վերջին, որը, ըստ նրանց, վրա կհասնի դեկտեմբերի 21-ին:

«Այդ օրը խավար կտիրի, եւ մարդկանց սրտերում կմեռնի հույսը»,- Philippine Daily Inquirer հրատարակչությանը հայտնել է աղանդի առաջնորդ, 60-ամյա Բերանո Տոմայնոն:

Ըստ նրա՝ ֆիզիկական աշխարհն ամբողջությամբ չի ոչնչանա, սակայն աշխարհի վերջը կուղեկցվի տարերային աղետներով, իսկ «Մեծ խավարից» հետո աշխարհում նոր կարգ կհաստատվի: Ընդ որում, Սուրիգաոյի մերձական բլրին գտնվելը ջրհեղեղից եւ այլ աղետներից փրկվելու երաշխիքն է, հայտնում է H-World-ի ղեկավարությունը, գրում է «Վեչերնյայա Մոսկվան»:

Բլրին գտնվող մոտ 500 աղանդավորներ Սուրիգաո սկսել էին ժամանել դեռեւս հուլիսից: Նրանք զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ, զրկանքներով լի կյանքով են ապրում, ինչը, ըստ Տամայոյի, նպաստում  է նրանց «մաքրագործմանը»: