Ամերիկյան Քոնեքթիքութի նահանգում Sandy Hook  տարրական դպրոցի սպանդից հետո ԱՄՆ-ում ծնողները գնում են զրահապատ թիկնապայուսակներ։ Դրանց ամսական վաճառքն աճել է 3-ից 10 անգամ։

Ինչպես գրում է USA Today թերթը, այդպիսի թիկնապայուսակների արժեքը 300-600 դոլար է։ Թիկնապայուսակի հետեւի հատվածում տեղադրված է կարբոնից պատրաստված զրահապատ վահանակ, որը մի քիչ ավելացնում է նրա քաշը։ Արտադրողներն առաջարկում են այն օգտագործել որպես վահան՝ ուղղելով հակառակորդի կողմը, կամ կրել մեջքին, երբ փախչում ես։ Այդ դեպքում թիկնապայուսակը պաշտպանում է կենսական կարեւորություն ունեցող օրգանները։

 Amendment II ընկերությունն առաջարկում է գնել Disney-ի, իսկ  Marvel-ը՝ «Վրիժառուներ»-ի  հերոսներով մանկական թիկնապայուսակներ։ Բացի այդ, նա առաջարկում է նաեւ մանկական «Ցենտուրիոն» զրահաբաճկոնը 500 դոլարով, հաղորդում է «Պոլիտ. ռու»-ն։

Հարկ է նշել, որ արտադրողները գնորդներին զգուշացնում են, որ այդպիսի թիկնապայուսակները պաշտպանություն են ապահովում միայն ամենահայտնի հրազենների փամփուշտներից։ 100 դոլար ավել վճարելու դեպքում նրանք թիկնապայուսակի մեջ դնում են լրացուցիչ զրահավահան, որը պաշտպանում է  ավելի հզոր փամփուշտներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է՝ ԱՄՆ –ի Նյութաուն դպրոցի ողբերգությունից հետո կտրուկ աճել է զենքի վաճառքը։