Ռուսաստանի Մարինյան թատրոնը եւ հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պատրաստում են «Կարապի լիճ» բալետի եռաչափ ցուցադրությունը: Համաշխարհային պրեմիերան նախատեսված է փետրվարի 14-ին:

«Քեմերոնի թիմը փորձառու է, տաղանդավոր, գիտակ», - վստահեցնում է Մարինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Գեորգիեւը:

The Independent-ը հայտնում է, որ «Կարապի լիճ» բալետը Մարինյան թատրոնում 3D ձեւաչափով աշխատանքների երրորդ փորձն է: Ավելի վաղ նկարահանվել էին «Ժիզել» եւ «Շչելկունչիկ» բալետները: Սակայն ուղիղ եթերով առաջին անգամ կհեռարձակվի:

Ջեյմս Քեմերոնն ինքը դեռ չի մեկնաբանում տվյալ իրադարձությունը: