Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները թույլ չեն տվել կանգնեցնել Ռուսաստանի գեղարվեստական ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելիի գործը՝ օրհնյալ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի հուշարձանը։
Լեհական կաթոլիկ առաքելության ղեկավար, բաձրաստիճան հոգեւորական Ստանիսլավ Եժը հաղորդել է, որ Փարիզի իշխանություններն իրենց որոշումը կայացրել են գեղագիտական նկատառումներով: Փորձագիտական հանձնաժողովի գնահատականով՝ 3,6 մետր բարձրություն ունեցող հուշարձանը չի ընդգրկվում լեհական եկեղեցու ճարտարապետական ոճի մեջ։ Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով՝ որոշումն ունի «գաղափարական շարժառիթներ», հաղորդում է NEWSru.com-ը։
Ծերեթելիի կերտած հանգուցյալ Պապի առաջին հուշարձանը կանգնեցվել է 2006 թվականին ֆրանսիական Պլոերմել (Բրետան) քաղաքում։





























