Դեկտեմբերի 19-ին, տարբեր ժամանակահատվածներում ահազանգեր են ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին (Միրաք եւ Ռյա Թազա գյուղերի հատված) բեռնատար ավտոմեքենաներ են դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները երթեւեկելի մաս են դուրս բերել 15 բեռնատար ավտոմեքենա եւ ավտոճանապարհը դարձել երթեւեկելի:
Տուժածներ չկան:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























