Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.57 ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ - Ջերմուկ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փրկարարները երթեւեկելի մաս են դուրս բերել «Վոլվո» մակնիշի 467 ԼՍ 68 համարանիշի բեռնատար ավտոմեքենան:
Տուժածներ չկան:
Նույն օրը, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի մոտ ավտոմեքենաներ են դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ալագյազ, Ծաղկահովիտ, Ծիլքար, Ջամշլու եւ Ռյա Թազա գյուղերի հատվածներից փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել 27 ավտոմեքենա:
Տուժածներ չկան:
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի առողջարանի մոտ ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ արգելափակվել ձյան մեջ:
Դեպքի վայր մեկնած փրկարարները երթեւեկելի հատված են դուրս բերել «Օպել» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Շիրինյան):
Տուժածներ չկան:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























