Երեւանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել: NEWS.am-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 19-ին, սեփական բնակարանում գտել են 60-ամյա տանտիրոջ՝ Ստեփան Շ.-ի դիակը: Նա ինքնասպանություն է գործել՝ գազի խողովակից կախվելու միջոցով:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ հանգամանքները պարզվում են:




























