Լոնդոնի համալսարանի քոլեջի գիտնականները պնդում են, որ ստամոքսի չափից դուրս հիգիենան, սնվելու անկայուն սխեման եւ ժամանակակից կյանքի սթրեսները կարող են հանգեցնել ստամոքսի հետ կապված խնդիրների: Ստամոքսի խնդիրներ ունեցող շատ մարդիկ ուշադրություն են դարձնում, թե ինչ են ուտում, բայց դա ոչ մի կերպ չի օգնում:

Այսպիսով, հետոզոտողները պարզել են այն, ինչն ունակ է խախտել ստամոքսի աշխատանքը: Օրինակ, որոշ բժիշկներ խորհուրդ են տալիս հիվանդներին թեփ օգտագործել, սակայն այն կարող է խորացնել փորկապության խնդիրը: Կեղեւով կարտոֆիլը տապակած կարատոֆիլի առավել օգտակար տեսակն է, քանի որ հարուստ է վիտամիններով եւ հանքային նյութերով: Սակայն շատերը այն համատեղում են թթվասերի կամ մայոնեզի հետ, ինչը վատ է անդրադառնում մարսողության վրա:

Բժիշկների կարծիքով` սոխը եւս օգտակար է, սակայն այն շաքար է  պարունակում, որը վատ է  ներծծվում եւ խանգարում է աղիների նորմալ աշխատանքին: Նույնպիսի ազդեցություն ունեն խնձորը, բրյուսելյան կաղամբը, դեղձը: Մեղրը բացարձակ բնական մթերք է, սակայն այն եւս չի կարելի չարաշահել: Այն չափազանց մեծ քանակությամբ ֆրուկտոզ է պարունակում, ինչը  դժվարությամբ է յուրացվում  աղիների կողմից:

Ինչ վերաբերում է օրական հինգ բաջարեղի եւ մրգերի կանոնին, ապա այստեղ եւս ամեն ինչ հարթ չէ: Դրանք պետք է ընտրել մեծ զգուշությամբ: