Խոշորագոյն ֆինանսական բուրգի ստեղծող Բերնարդ Մեդոֆի կրտսեր եղբայրը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախությանը մասնակցելու մեղադրանքով:
«Ես ամաչում եմ արարքիս համար: Պատրաստ եմ պատասխան տալ օրենքի առաջ», - ասել է 67-ամյա Փիթեր Մեդոֆը, հայտնում է Reuters-ը: Փիթեր Մեդոֆը կկալանավորվի փետրվարին, հայտնում է gazeta.ru-ն: Ավելի վաղ նա համաձայնել էր համագործակցել քննության հետ, նաեւ համաձայնել էր իր, կնոջ եւ դստեր գրեթե բոլոր ակտիվների առգրավմանը, հայտնում է AP-ը:
Փիթեր Մեդոֆը եղբոր՝ Բերնարդ Մեդոֆի Madoff Investment Securities հիմնադրամում զբաղեցնում էր կորպորատիվ կառավարման եւ վերահսկման բաժնի ղեկավարի պաշտոնը: 74-ամյա Բերնարդ Մեդոֆը դատապարտվել էր 2009թ.` 150 տարով: Նրա տրամադրության տակ եղած գումարային միջոցների ծավալը հասնում էր տասնյակ միլիարդավոր դոլարների: Խարդախայության բացահայտումից հետո հաջողվել է ներդրողներին վերադարձնել դրանց միայն մի մասը:




























