ԱՄՆ-ում հազարավոր դպրոցականների համար արձակուրդը սկսվել է ոչ թե դեկտեմբերի 24-ից, այլ 20-ից: Որոշումը կայացվել է սպասվող «աշխարհի վերջի» կապակցությամբ: Միչիգանի իշխանությունները նշել են, որ «աշխարհի վերջի» մասին խոսակցությունները շեղում են դպրոցականներին եւ խանգարում կրթական գործընթացին»:
Այս կապակցությամբ որոշվել է աշակերտներին մի քանի օր շուտ արձակուրդ տրամադրել, հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մայաների կանխատեսումներից բացի, ԱՄՆ-ի քաղաքացիներին անհանգստացնում են նաեւ առավել իրական սպառնալիքները: Կոնեկտիկուտի դպրոցի ողբերգական դեպքերից հետո բոլորը մտավախություն ունեն, որ այդ օրը բռնության պոռթկումներ կգրանցվեն:





























