Դեկտեմբերի 21-ին, ժամը 11.07-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի եւ մառախուղի հետեւանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետեւանքով երկու քաղաքացիներ ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել ապարանի բժշկական կենտրոն: