Մեծ Բրիտանիայում ուղիղ եթերով դարթսի խաղի հանդիսատեսն, ում դահլիճից դուրս են հանել նրա համար, որ նման է Հիսուսին, ավելի ուշ կարողացել է վերադառնալ եւ այժմ նշանավոր է դարձել։ Այս մասին հաղորդում է բրիտանական «The Daily Telegraph»-ը։

Նատան Գրինդալը հեռացվել է դահլիճից, քանի որ շեղում էր խաղացողներին, երբ ամբոխը հեռուստատեսային խաղի ժամանակ սկսել է «Հիսուս» ձայնարկել։ Նա այժմ դարձել է պաշտամունքային կերպար երկրպագուների մեջ եւ Լոնդոնում դարթսի  աշխարհի առաջնության ժամանակ նրան դիմավորել են ծափահարություններով։

Այս կապակցությամբ աբինգդոնցի այգեպանն ասել է. «Ես գնացել էի «Ալեքսանդրա փալաս» դարթս նայելու համար, եւ այնտեղ բազմաթիվ մարդիկ ցանկանում էին լուսանկարվել ինձ հետ։ Մարդիկ «Հիսուս» էին ձայնարկում եւ բոլորը հիանալի ժամանակ անցկացրին»։