Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն արդեն գիտությունների թեկնածու է:

ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության արդի խնդիրներին նվիրված հատուկ նիստում տեղի է ունեցել պարոն Սեյրան Օհանյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը, որի արդյունքներով հայցորդին շնորհվել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: