Ամբողջ աշխարհից հարյուրավոր լրագրողներ հերթապահում են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բյուգարաշ լեռան շրջակայքում, որը համարվում է աշխարհի վերջից պատսպարվելու հնարավոր վայրերից մեկը։ LCI ալիքի տվյալներով՝ Բյուգարաշում աշխատելու համար հավատարմագրվել են մոտ 250 լրագրող՝ 50 երկրներից։ Բացի այդ, տեղի գյուղի բնակչությունը չի գերազանցում 200 հոգին։
Բյուգարաշ գավառի մուտքը սահմանափակվում է դեկտեմբերի 19-ից։ Գործողության մեջ ներգրավված են մոտ 150 ժանդարմներ եւ հրշեջ փրկարարներ։ Գյուղի ճանապարհին տեղադրվել է հսկիչ անցակետ, տեղի բնակիչներին եւ նրանց մտերիմներին Բյուգարաշ մտնելու համար տրամադրվել է հատուկ անցաթղթեր։
Ոչ մի գերբնական երեւույթ Բյուգարաշի շրջանում դեռ չի գրանցվել, հաղորդում է Ռիա Նովոստին։
Պիրենեյան Կորբեր լեռնազանգվածում տեղակայված 1231 մետր բարձրություն ունեցող Բյուգարաշ լեռը համացանցային լսարանների շնորհիվ հայտնի է դարձել որպես ապոկալիպսիսից պատսպարվելու հնարավոր վայր։ Այս վայրը արդեն հայտնի էր տարբեր ծնունդի անսովոր երկրաբանական կառուցվացք ունեցող օկուլտիստներով։ Լեռը համարում էին այլմոլորակայինների հնարավոր վայր, իսկ նրա ստորգետնյա մասը՝ իբր անդրաշխարհ տանող դռան թաքստոց։ Որոշ տվյալներով, հենց այս բարձրունքն է ոգեշնչել ժյուլ Վերնին «Ճանապարհորդություն Երկրի կենտրոն»-ը գրելուց։





























