Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պարզաբանել է, թե ինչու է կառավարող մեծամասնությունը հրաժարվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի դեմ իմպիչմենթի գործընթացը սկսելուց։
Վրացական «Ռեզոնանսի» թերթին տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարել է, որ դրանում նրան համոզել են եվրոպացիները եւ ամերիկացիները։ «Ամերիկացիներն ու եվրոպացիները համոզել են ինձ, որ կարիք չկա բարձրացնել այդ հարցը, եւ նրանց հայտարարություններից ես հասկացա, որ եթե նախագահի դեմ իմպիչմենթի գործընթացը սկսենք, մեզ համար բարդ կլինի բացատրել դա միջազգային հանրությանը»,- հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»։
Իվանիշվիլին նաեւ պարզաբանեց, որ իր կոչը նախագահին հրաժարական տալու մասին, որը գնահատվել է որպես վերջնագիր, իրականում հանդիսանում է իրենց կողմից Միխայիլ Սահակաշվիլիին տրված «լավագույն խորհուրդ»։




























