Երեւանում դեկտեմբերի 22-ի առավոտյան սկսվել է Հայոց համազգային շարժման 17-րդ համագումարը։

Համագումարի օրակարգում ՀՀՇ վարչության հաշվետվությունն է, բանաձեւերի ընդունումը, նաեւ՝ տվյալ քաղաքական ուժի ղեկավար մարմնի նոր կազմի թեկնածուների առաջադրումը։ Հրավիրված են խորհրդարանական ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերի ներկայացուցիչներ: Համագումարի աշխատանքներին մասնակցում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկա են նաեւ «Ժառանգության» եւ ՀՅԴ ներկայացուցիչներ: ԲՀԿ-ից այս պահին դահլիճում ոչ մեկը չկա:

Նշենք, որ ոչ ՀՀՇ-ն, ոչ ՀԱԿ-ը չեն կողմնորոշվել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափի հարցում, թեեւ դեկտեմբերի 25-ից սկսվում է թեկնածուների պաշտոնական առաջադրման գործընթացը։