Բժշկության ոլորտում հայտնի հետազոտող, կրծքագեղձի քաղցկեղի բուժման հարցում նշանակալի ավանդ ունեցող Էլվուդ Ջենսենը մահացել է թոքաբորբից` 92 տարեկանում:
Պրոֆեսոր Ջենսենը 2010 եւ 2011 թթ. ներկայացվել էր Նոբելյան մրցանակի` միջուկային դեղատոմսերի հայտնագործման համար:
Գիտնականի հետազոտությունները շատ կանանց կյանք են փրկել: Նա առաջարկել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հորմոնալ մեթոդ, որը դարձել է քիմաթերապիայի այլընտրանքային բուժում: Ավելին, նա բուժել է իր կնոջը քաղցկեղից` հորմոնալ պրեպարատի օգնությամբ:





























