Տարօրինակ հարսանիք է նախատեսված Արգենտինայում. սպանված մոդելի հարազատ քույրն ամուսնանում է քրոջ կյանքը խլած երիտասարդի հետ:  Ներկայումս փեսացու Վիկտոր Սինգոլանին կրում է 13 տարվա պատիժը` իր ընկերուհու` մոդել Յոհանա Կասասի սպանության համար: Սակայն դա Սինգոլանիին չի խանգարել Կասասի քրոջ հետ հարսանիքը նշանակել դեկտեմբերի 21 –ին: Վերջին պահին սակայն հարսանիքը չի կայացել հարսնացուի մոր պահանջով: Կինը լրջորեն մտահոգված է, որ երկրորդ դստեր` 22-ամյա Էդիտ Կասասի համար եւս Սինգոլանի հետ շփումը կարող է մահացու լինել: Նա դստերն աննորմալ է համարել ու հագեբուժական փորձաքննություն է  պահանջել:

Յոհաննա Կասասի մարմինը, գլխին երկու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել էր 2010թ-ին: Նրա մահվան մեջ մեղավոր էր ճանաչվել Սինգոլանին եւ եւս մեկ անձ, գրում է News.com.au-ն:

Էդիտի զննությունից հետո բժիշկները հայտարարել են, որ նա ինքնուրույն է որոշում կայացրել: Հարսնացուն էլ իր հերթին մեղադրել է մորը, ով թույլ չի տալիս անձնական կյանքը կարգավորել: Բանտում գտնվող փեսացուն էլ պնդում է, որ անմեղ է: