Ավտոմեքենաներում շուտով անլար լիցքավորիչ կհայտնվի սմարթֆոնների համար։ Նոր լիցքավորող համակարգը իրենից ներկայացնում է փոքր գորգ։
Այժմ Qi արձանագրությունն օգտագործող վարորդները, բջջային հեռախոսը լիցքավորելու համար այն ուղղակի տեղադրելու են այդ գորգի վրա։ Ներկա պահին տվյալ արձանագրությունն աջակցվում է 34 տեսակի շարժական սարքերի, այդ թվում եւ LG Google Nexus 4-ի, Nokia Lumia 920-ի եւ HTC Windows Phone 8X-ի կողմից։
ԻՏԱՌՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով BBC-ին, հաղորդում է, որ ճապոնական Toyota ավտոմեքենաներ արտադրողը այս տեխնոլոգիան կտեղադրի նոր՝ Avalon սեդանում։ Անլար լիցքավորման լրացուցիչ փաթեթը գնորդի համար կարժենա 1,95 հազար դոլար եւ հասանելի կլինի մյուս տարվա գարնանից։ Իր հերթին , Chrisler ընկերությունն առաջարկել է նմանատիպ տարբերակ «Դոջ» մասնաճյուղի «Դարտ» կոմպակտ սեդանում։





























