Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն ինչ պարզ ասեց իր ելույթում, եւ ես չեմ ցանկանում շահարկումներով զբաղվել՝ կառաջադրվի նախագահի պաշտոնում, թե ոչ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ միաժամանակ հրաժարվելով մեկնաբանել ՀՀՇ համագումարին ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանի, նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների բացակայության փաստը։

Զուրաբյանի խոսքով, ինքը չիխառնվում ներկուսակցական կազմակերպչական հարցերին, հետեւաբար իրեն հայտնի չեն նրանց բացակայության պատճառները։ Հարցին, թե չի կարծում արդյոք, որ եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրվի, կհիասթափեցնի իր կողմնակիցներին, Զուրաբյանը պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում չարդարացնել ողովրդի հույսերը։ Հարցն այն թե որքանով այդ առաջադրումը կնպաստի երկրում ժողովրդավարության հաղթանակին։ Նա ինքը պետք է որոշի»։

Ներկայացնելով իր անձնական տեսակետը՝ նա նշել է, թե շատ կուզենար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջադրվեր․ «Նա, թերեւս, միակ թեկնածուն է, ով կարող է ստանալ ՀԱԿ կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների աջակցությունը»։