Փետրվարի 1-ին մահացել է Նազրանում մանկապարտեզի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածներից մեկը:
Ձեռքի հակատանկային ականանետը հայտնաբերվել է մանկապարտեզի տարածքում, որը տեղակայված է սահմանապահ զորամասի դիմաց: Ականանետը համալրված է եղել հեռակառավարման սարքով եւ ուղղված է եղել հենց սահմանապահ զորամասի կողմ: Տեղանքի զննության ժամանակ պայթել է այդ տարածքում տեղադրված ականը, որից հետո աշխատել է նաեւ ականանետը: Վնասվածքներ են ստացել ոստիկանության 4 հատուկջոկատայիններ, մեկ սակրավոր ու մեկ քննիչ:
Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի»-ն, հղում անելով Ինգուշիայի ՆԳՆ մամուլի ծառայությանը, մահացել է ոստիկանության հատուկ ջոկատային Խամխոեւը: Մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:




























