Սիրիայի բանակի եւ բարձրագույն հրամանատարությունը հայտարարել է, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել գրոհները երկրի տնտեսության եւ ենթակառուցվածքների կարեւոր օբյեկտների վրա:

Սիրիայի պետական հեռուսատեսությամբ հնչած այդ հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Այդպիսի գործողությունները նպատակ ունեն ավերել այն, ինչը ստեղծվել է տասնյակ տարիների ընթացքում: Դրանք սիրիացի ժողովրդի դեմ հարձակումներն ուժեղացնելու անհույս փորձեր են, որպեսզի ստիպեն նրանց հրաժարվել ահաբեկչության անընդունելիության հայրենասիրական դիրքորոշումից եւ Սիրիայի եւ տարածաշրջանում նրա դերի դեմ ուղղված ագրեսիային ընդդիմացող զինծառայողներին աջակցելուց: Այդ ագրեսիան ցույց է տալիս ահաբեկչական խմբավորումների եւ նրանց օժանդակողների անօգնականությունը եւ սնանկությունը, որոնք հզոր հարվածներ հասցրեց Սիրիայի բանակը»:

Հրամանատարությունը նախազգուշացրել է, որ նման գործողությունների համար նրանք ստիպված են լինելու պատասխանատվություն կրել եւ հավելել, որ դրանք հաստատել են «ահաբեկիչներին ոչնչացնելու» բանակի վճռականությունը, որոնք վնասում են երկրի տնտեսական ենթակառուցվածքների կարեւոր օբյեկտները եւ փորձում հարվածել երկրի անվտանգությանն ու կայունությանը: