Վրաստան է վերադարձել Էդուարդ Շեւարդնաձեի իշխանության օրոք ՆԳ նախարար Կախա Թարգամաձեն: Այս մասին Facebook սոցիալական ցանցում հայտնել են «Միասնական ազգային շարժում» խմբակցության պատգամավորներ Գոգա Խաչիձեն եւ Մարիամ Սաջայան:
Թարգամաձեի Վրաստան վերադառնալու տեղեկությունը հաստատել է նաեւ «Իմեդի» հեռուստաընկերության նախկին ղեկավար Գեորգի Արվելաձեն:
Ինչպես գրում է «Գռուզիա Online»-ը, «երկաթյա մարդ» մակդիրին արժանացած Թարգամաձեն երկիրը լքել էր «վարդերի հեղափոխությունից» հետո՝ 2003 թվականին:




























