2012թ. Հայաստանի Զինված ուժերը առաջադրված բոլոր  խնդիրները բարձր մակարդակով է կատարել: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում հայտարարել է  Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննսիյանն ընդգծել է, որ մարտունակության բարձրացման ոլորտում հայկական զինուժի մեծ ձեռքբերումները հակառակորդին զսպող գործոն են: Նախարարի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ  տարվա ընթացքում Հայաստանում մի քանի խոշոր զորավարժություններ են տեղի ունեցել, այդ թվում` ՀԱՊԿ զորավարժություննեը:

ՀԱՊԿ զորավարժությունները տեղի են ունեցել 2012թ. հոկտեմբերի 15-19-ին` «Բաղրամյան» զորավաժարանում: Զորավարժությունների ընթացքում մշակվել են Կովկասի տարածաշրջանում  ուժի եւ հավաքական անվտանգության համակարգի միջոցների  կիրառման  հարցեր: