Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատ եւ հանդիպում ունեցել գերատեսչության աշխատակիցների հետ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքներին եւ հետագա անելիքներին վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը դրական է գնահատել վերահսկիչ պալատի գործունեությունը՝ նշելով, որ ակնկալում է նման գործելաոճ նաեւ 2013 թվականին:

Նախագահը ներկաներին շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերահսկիչ պալատի գործունեության 10-րդ տարեդարձի   կապակցությամբ եւ իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարած մի խումբ աշխատողների հանձնել արժեքավոր նվերներ։