2009 թվականի ընթացքում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս աշխարհի տարբեր անկյուններում սպանվել է 139 լրագրող: Այս մասին նշված է Լրագրողների միջազգային դաշնության (IFJ) կողմից հրապարակած տարեկան զեկույցում:
Նշենք, որ Լրագրողների միջազգային դաշնությունը 2009 թվականը համարում է վատթարագույն տարին լրագրողների համար։
Զեկույցի «սեւ» ցուցակում առաջատար է Ասիա- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. այստեղ գրանցվել է 52 մահվան դեպք։ Երկրորդը «սեւ» ցուցակում Ամերիկան է, որտեղ գրանցվել է 30 լրագրողների մահվան դեպք, ընդ որում այդ 30-ից 13-ը գրանցվել է միայն Մեքսիկայում:
Զեկույցում առանձնացված են տարբեր պատահարների արդյունքում սպանված 25 լրագրողներ, որոնց շարքում ընդգրկված են 4 լրագրողներ Վրաստանից, 1-ը` Թուրքիայից, 4-ը՝ Ռուսաստանից:




























