Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) նահանգում ապրող 4 հոգուց բաղկացած Թոփրաքների ընտանիքը անհասկանալի պայմաններում բռնկվող հրդեհներից փրկվելու համար պետական մարմիններից եւ հասարակությունից օգնություն է խնդրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Զեքի Թոփրակը պնդել է, թե 4 տարբեր տներ են տեղափոխվել, սակայն բոլոր տներում էլ անհասկանալի պատճառներով հրդեհներ են բռնկվում։
«Սկզբում մտածում էին, թե հրդեհները բռնկվում են էլեկտրականության հետ կապված խնդիրներից կամ երեխաների արարքների հետեւանքով են սկիզբ առնում։ Սակայն հաջորդ օրը նույն տեղում կրկին հրդեհ էր բռնկվում։ Որոշակի ընդմիջումներով մեր իրերը սենյակների մեջ ցրում ենք, սակայն երբ իրար վրա ենք հավաքում, կրկին հրդեհներ են բռնկվում։ Որ տուն որ տեղափոխվել ենք, նույն բանին ենք ականատես եղել։ Չգիտենք, թե ինչ անենք»,-ասել է Զեքի Թոփրաքը։




























