Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ռուբինյանց փողոցում` Բուսաբանական այգու մոտ, սայլակով հաշմանդամ քաղաքացին մոլորվել է եւ չի կարողանում վերադառնալ «Հաղթանակ» թաղամաս` տուն-ինտերնատ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը (պարամեդիկով) 58-ամյա Լ. Պապոյանին տեղափոխել է «Հաղթանակ» թաղամասի տուն-ինտերնատ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:





























