Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը պետք է ի գիտություն ընդունել, այլ ոչ, թե աժիոտաժ եւ ինտրիգներ սարքել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նիրա Զոհրաբյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի առաջին նախագահը ներկայացրել է իր մոտիվացիաները , թե ինչու նպատակահարմար չի գտնում առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, պետք է , ոչ թե աժիոտաժ եւ ինտրիգներ սարքել այդ հայտարարության շուրջ, ինչպես առ այս պահը տարբեր կլասի եւ կարգի թափթփուկներ շարունակում են սարքել Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի որոշման շուրջ: Ավելին` տիկին Զոհրաբյանը նշեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշումը իր համար անակնկալ չէր, քանի որ իր անձնական վերլուծությունները բերել էին նրան, որ Լեւոն Տեր –Պետրոսյանը չի առաջադրի իր թեկնածությունը:
Նշենք, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին տված հարցազրույցում հայտնել է, թե մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը: «Որքան ինձ հայտնի է, դեռեւս ոչ ոք չի բարձրացրել այն հարցը, թե արդյոք սեփական ժողովրդին հարգող մարդը կարո՞ղ է վաթսունութ տարեկան հասակում հավակնել նախագահի պաշտոնին: Զարգացած ժողովրդավարական երկրներում սովորաբար այդպիսի բան տեղի չի ունենում»,- մասնավորապես ասել է նա:





























