Այսօր՝ դեկտեմբերի 25-ի առավոտյան, իր գրասենյակում սպանվել է Կաբարդինո-Բալկարիայի պետական գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Բորիս Ժերուկովը։ Նախնական տվյալներով՝ նրա գրասենյակ են մտել երկու անհայտ անձինք եւ կրակել նրա վրա։
Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը։ Հանրապետության տարածքում գործարկվել են «Գրավում» եւ «վուլկան-4» ծրագրերը։ Նախնական տվյալներով՝ կրակոցները եղել են ՊՄ տիպի ատրճանակից, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն։
Բորիս ժերուկովը ԿԲՀ խորհրդարանի «Եդինայա Ռոսիա» խմբակցության ղեկավարն էր, կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ, միջազգային հարաբերությունների գծով խորհրդարանական հանձնաժողովի անդամ։





























