Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ընդդիմությունը նույնպես հայտնվել է խորհրդարանում, որով էլ պայմանավորված էր երկրի քաղաքական ուժերի մեծ մասի կողմից այդ ընտրությունների ճանաչումը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ասուլիսում նշեց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նրա խոսքով, երբ ԲՀԿ-ն հրաժարվեց նախագահական ընտրություններում
թեկնածու առաջադրել կամ պաշտպանել մեկ այլ թեկնածուի, պարզ դարձավ, որ նախագագհի պաշտոնի համար խիստ պայքար չի լինելու, նորմալ կերպով վերընտրվելու է գործող նախագահը, իսկ ընտրությունները տեղի կունենան առանց մեծ խախտումների: «Թեեւ Հայաստանում ընտրությունները կճանաչվեն որպես իդեալական կազմակերպված, կծագի ժողովրդավարության ապահովման հարցը, որի հիմքում քաղաքական մրցակցությունն է»,-ընդգծեց քաղաքագետը:
Նրա կարծիքով, ընտրությունների ժամանակ հասարակությանը եւ գործող նախագահին մրցակցություն է անհրաժեշտ, որպեսզի Սերժ Սարգսյանը չստանա 97 տոկոս ձայն: Ելնելով ողջ ժողովրդի շահերցի, պետք է որոշակի մրցակցություն ստեղծել:
«Ողջունելի է երկու հայտնի քաղաքական գործիչների առաջադրումը: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 1-2 տոկոս ձայն, որի հետեւանքով նախագահական ընտրությունները Հայաստանում կճանաչվեն մրցակցային եւ արդար»,-ընդգծեց Գրիգորյանը, հավելելով, որ հայտարարելով իրենց առաջադրման մասին, թեկնածուները հնարավորություն կստանան իրենց ծրագրերը ներկայացնել ժողովրդին:





























