Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Էդրեմիթի շրջանի մի բեռնափոխադրման ընկերությունում TIR բեռնատար մեքենայի վարորդ Ալի Էրթաշն իր հարսանիքին հարսի մեքենա է դարձել իր վարած բեռնատարը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ալի Էրթաշն իր հարսնացուին անմոռանալու օր պարգեւելու համար որոշել է հարսանիքի օրն աղջկա տուն գնալ TIR բեռնատարով։ Նա ծաղիկներով եւ ժապավեներով զարդարած «հարսի մեքենան» է նստել եւ գնացել հարեւան շրջանում ապրող հարսնացուի տուն։
Հարսի տանը համապատասխան արարողությունից հետո փեսան եւ հարսը նստել են զարդարված բեռնատարը եւ շրջել փողոցներով։ Ալի Էրթաշը նշել է, թե ոմանք ձիակառքը, ոմանք էլ՝ հին ոճի մեքենաներն են դարձնում հարսի մեքենա, իսկ ինքն էլ որոշել է անմոռանալի օր պարգեւել հարսնացուին եւ իր վարած TIR բեռնատարը դարձնել հարսի մեքենա։




























